Գրականություն 11
Կոմիտաս "Կյանք"
Շառա՜չ, շառա՜չ․․․
Սարեն հեղե՛ղ փրթավ,
Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․
Հողեն ծառեր ծամելով,
Հողեն քարեր քամելով,
Գետը լցավ ու գալարեց,
Սիրտը խցավ ու պալարեց․
Ցելա՜վ, ցելա՜վ․․․
Ամպեն արե՛վն ելավ,
Նազում է կանաչ ու հեշտակի․
Սարի խոցին ժպտելով,
Ծառի ծոցին ծպտելով,
Պաղաղ գետին ջե՜ր բերելու,
Խավար սրտին սե՜ր մերելու։
Ինչ միշտ հետաքրիր է եղել կյանքը և թե ինչպես ուրիշները այն տեսնում, ուստի ես որոշեցի վերլուծել Կոմիտասի “Կյանք” բանաստեղծությունը։ Սկզբի տողերում իմ կարծիքով գրված է, որ կյանքը բարդ է, կյանքի ընդացքում կհանդիպենք շատ դժվարությունների բայց պետք է կանգ առնել պետք է միշտ առաջ գնալ, որովհետև եթե կանգ առնենք չենք տեսնի կյանքի ողջ գեղեցկությունը։ Վերջի տողերում արտահաշտված է, որ միշտ դժվարություններից հետո գալիս է մրցանակը, գալիս է քո աշխատանքի պտուղը, մեր կյանքում ոչինչ անվճար չէ։
Վախ
Վախը դա ուղղակի զգացողություն է որը, պաշտպանում է մեզ վտանգներից։ Դեպքերի մեծամասնությունում մենք զգում ենք վախ այն ժամանակ երբ հայտնվում ենք իրավիճակում երբ կարող ենք մահանալ։ Վախը դա բնության մեխանիզմներից մեկնէ որը օգնում է մեզ ապրել հնարավորինս շատ, եթե վախը մեզ չօգներ այն գոյություն չէր ունենա։ Առանց վախի մեր նախնիները կմահանայն և մենք չէինք ծնվի։
Ինչով Արտաշը նման չէր մյուս մկներին։
Պատմություն մեջ Արտաշը անվախ էր։ Նա կարողացավ սպանել օձին։
Այս պատմությունը դաս եղավ քեզ համար, թե ոչ:
Չեմ կարող ասել որ այն ինձ դաս եղավ։ Ինպես արդեն ասեցի եթե, վախը մեզ մենակ խանգարեր այն գոյություն չէր ունենա։ Կան իրավիճակներ, որտեղ անվախ լինելը ավելի ճիշտ է, բայց եթե ճանապարհին առյուծ ես գտնում նրա վրա գցվելը ամենախելացի որոշումը չէ։
Comments
Post a Comment