Կոմիտաս "Կյանք"
Շառա՜չ, շառա՜չ․․․ Սարեն հեղե՛ղ փրթավ, Վազո՛ւմ է առաջ ու շեշտակի․ Հողեն ծառեր ծամելով, Հողեն քարեր քամելով, Գետը լցավ ու գալարեց, Սիրտը խցավ ու պալարեց․ Ցելա՜վ, ցելա՜վ․․․ Ամպեն արե՛վն ելավ, Նազում է կանաչ ու հեշտակի․ Սարի խոցին ժպտելով, Ծառի ծոցին ծպտելով, Պաղաղ գետին ջե՜ր բերելու, Խավար սրտին սե՜ր մերելու։ Ինչ միշտ հետաքրիր է եղել կյանքը և թե ինչպես ուրիշները այն տեսնում, ուստի ես որոշեցի վերլուծել Կոմիտասի “Կյանք” բանաստեղծությունը։ Սկզբի տողերում իմ կարծիքով գրված է, որ կյանքը բարդ է, կյանքի ընդացքում կհանդիպենք շատ դժվարությունների բայց պետք է կանգ առնել պետք է միշտ առաջ գնալ, որովհետև եթե կանգ առնենք չենք տեսնի կյանքի ողջ գեղեցկությունը։ Վերջի տողերում արտահաշտված է, որ միշտ դժվարություններից հետո գալիս է մրցանակը, գալիս է քո աշխատանքի պտուղը, մեր կյանքում ոչինչ անվճար չէ։